Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծումից հետո. BBC News-ի անդրադարձը (տեսանյութ)
BBC News-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծմանը:
Ինչպես ներկայացնում է հեռուստաալիքը, հրթիռակոծության հետևանքով վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ինչպես արտաքին տարածքն, այնպես էլ տաճարի ներքին սրահը:
Հեռուստաալիքը հրապարակել է նաև դեպքի վայրում աշխատող գերմանացի լրագրող Փոլ Ռոնցհայմերի տեսանյութը, որում պատկերված է եկեղեցին կրկնակի հարվածից հետո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
BREAKING: We just got back from the church in #Shushi 20 kilometer from #Stepanakert. The church got hit some hours ago, terrible destruction inside. Thank god, the kids plus parents who were in the basement hiding didnt got injured. #KarabakhWar @BILD pic.twitter.com/SalupTprqP
— Paul Ronzheimer (@ronzheimer) October 8, 2020










