ՀԱՊԿ-ը գնահատել է Ադրբեջանի՝ Հայաստանին հարվածելու հավանականությունը

17:42 • 08.10.20

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը գտնում է, որ Ադրբեջանը չի հարվածի Հայաստանին, քանի որ Բաքուն տարածքային հավակնություններ չունի Երևանի նկատմամբ:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Վստահ եմ, որ  դեքերի նման զարգացում չի լինի«,-ասել է Զասը:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ն արձանագրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից բերված գրոհայինների առկայությունը, սակայն առայժմ դժվար է գնահատել տեղափոխման ծավալները:

«Հիմա դժվարանում եմ դատել գրոհայինների՝ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման մասշտաբների և կազմակերպման մասին: Սակայն, ըստ ամենայնի, այնտեղ հայտնվում են գրոհայիններ, հանցակիցներ: Իհարկե, դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը: Դա որոշակի մարտահրավեր է կազմակերպության համար»,-ասել է Զասը: