«Երևանը խաղաղություն է ուզում», իսկ «Բաքուն՝ Երևանը». ամերիկահայերի բողոքի ակցիան՝ Վաշինգտոնում (տեսանյութ)

02:22 • 09.10.20

Մեկնարկել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ամերիկահայերի բողոքի ակցիան, որն իրականացվում է ընդդեմ Հայաստանում և Արցախում թուրքական և ադրբեջանական ագրեսիայի։

«Վաշինգտոնի հայկական քայլարշավը ահազանգ է լինելու ամերիկյան առաջնորդների համար, որ վերջիններս վերականգնեն ինքնորոշման, ժողովրդավարության և մարդկային արժանապատվության համաամերիկյան արժեքների նկատմամբ իրենց պարտավորությունները»,- ասված է երթի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութում ամերիկահայերը կոչերով են հանդես գալիս՝ նշելով, որ «Երևանը խաղաղություն է ուզում», իսկ «Բաքուն՝ Երևանը»: