Թշնամին վերջին ճիգերն է գործադրում, տոտալ մոբիլիզացիայի դեպքում  կհաղթենք. «Արաբո» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

18:39 • 25.10.20

Մենք կանգ չենք առնելու, կռվելու ենք մինչև  վերջ, այլ  ճանապարհ չկա, քան հանուն հայրենիքի զենքը ձեռքին անմահանալը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով առաջնագծից եկել է  նահատակված քրոջ  որդու հուղարկավորությանը մասնակցելու համար:

«Մենք պետք է համատարած մոբիլիզացիա հայտարենք,  չպետք է  լսենք  թաքնվողներին, պոռոտախոսներին: Ամեն մի հայ տղամարդ  պիտի գիտակցի մի բան՝ զենքը ձեռքին հայրենիքը  պաշտպանել է պետք, եթե չեն ցանկանում  գաղթական դառնալ, մենք  հայրենով պարիսպ պիտի դառնանք: Պետք է  գնանք  զինկոմիսարիտաները, զորք կազմենք ու  կենաց ու մահի կռվի մասնակցենք: Պիտի այս ամենի վերջը դնենք: Իշխանությունները պետք է արագ գործեն, տոտալ մոբիլիզացիա է անհրաժեշտ  թշնամու  վայրագություններին վերջ տալու համար: Ինժեներական  գործ պիտի սկսենք, ամբողջ  խրամատները պետք է  պարսպապատել, տոտալ մոբիլիզացիայի  դեպքում  կհաղթենք.  թշնամին վերջին ճիգերն է գործադրում »,-ասաց նա:

Մանվել Եղիազարյանի խոսքով ՝ չնայած  Թուրքիայի, ահաբեկիչների ներգրավածությանը՝ արդեն մոտ մեկ ամիս է  չեն կարողանում մեր  բանակին, հասարակությանը  ընկճել,  պետք է  մարտական ոգին տեղը պահել:

«Ասում են՝ մեզ կօգնի Իրանը, ՌԴ-ն, այո, դա  հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք շարունակենք կռվել , այս հրդեհը, որը  բռնկվել է Կովկասում, կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ինչը ձեռք  չի տալիս ՌԴ-ին, Իրանին , աշխարհին, մենք  պետք է մեր կյանքը թանկ ծախենք, ամեն մեկդ  5-10  հոգի սատկացնի, որպեսզի աշխարհը կարողանա գիտակցի, մենք հանձնվելու  միտք չունենք:

«Զոհերի համար չպետք է լացենք, պետք է  հպարտանանք, զոհվել են հանուն հայրենիքի, հակառակ դեպքում, կարող ենք կորցնել Արցախը»,-ասաց նա:

Ըստ Մանվել Եղիազարյանի՝ հակառակորդի առաջխաղացման փորձերը  կանխվում են, մեր զինված ուժերը  բարձ մակարդակով կատարում են իրենց առջև դրված խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում