Ավստրիան Ռուսաստանին Է վերադարձրել մշակութային արժեքներ, որոնք հափշտակել Էին նացիստները

15:56 • 25.12.20

Ավստրիական կողմը բարեհաջող կերպով Տեմրյուկի պատմա-հնագիտական թանգարան Է հասցրել մշակութային արժեքներ, որոնք նացիստները գողացել Էին 1943 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 25-ին հաղորդել Է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին:

Խոսքը Զալցբուրգի թանգարանի պահոցներում պահպանված երեք սափորների եւ հինգ անտիկ տապանաքարի հարթաքանդակների մասին Է, որոնք 1943 թվականին նացիստների կողմից հափշտակվել Էին Կուբանի ավերված թանգարանից: Տեմրյուկի եւ Զալցբուրգի թանգարանների միջեւ 2020 թվականի մարտին պայմանագիր Է ստորագրվել դրանց հանձնման շուրջ: Արժեքները Ռուսաստան են հասցվել ավստրիական կողմի հաշվին:

Դեկտեմբերի 25-ին տեղի Է ունեցել դրանց հանձնումն ավարտելու հանդիսավոր արարողությունը: Դեսպանը նշել Է այդ իրադարձության հատուկ սիմվոլիկ նշանակությունը 2020 թվականին Մեծ Հաղթանակի, ֆաշիզմից Եվրոպայի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման 75-ամյակի տոնակատարության կապակցությամբ:

«Մեր պարտքն Է՝ ապագա սերունդների համար պահպանել նորագույն պատմության այդ ահավոր Էջերի հիշողությունը եւ դասերը: Վստահ եմ, որ ընդհանուր գործում իր ավանդը կունենա գողացված հսկայական արժեքներից նույնիսկ մաս առ մաս վերադարձը Ռուսաստան: Վստահ եմ, որ Տեմրյուկի թանգարանի ցուցադրանքում այժմ դրանք նույնպես արժանի տեղ կզբաղեցնեն եւ մեծ հետաքրքրություն կառաջացնեն ինչպես հանրության, այնպես Էլ մասնագետների եւ գիտական հետազոտողների շրջանում»,-նշել Է Լյուբինսկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ավստրիան Ռուսաստանին Է վերադարձրել մշակութային արժեքներ, որոնք հափշտակել Էին նացիստները