Ալիսա Ֆրեյնդլիխը հոսպիտալացվել է
Խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալիսա Ֆրեյնդլիխը, որը վարակվել է կորոնավիրուսով, հոսպիտալացվել է, հաղորդում է regnum.ru-ն։
Նշվում է, որ դերասանուհին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի 122-րդ քաղաքային հիվանդանոց:
Ալիսա Ֆրեյնդլիխի մասնակցությամբ ֆիլմերը տեղ են գտել հայրենական կինեմատոգրաֆի «ոսկե ֆոնդում»։ Առավել հայտնի են «Ծղոտե գլխարկ» (1974 թ.), «Հոգեվարք» (1974 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները» (1978 թ.), «Ստալկեր» (1979 թ.), «Անգութ ռոմանս» (1984 թ.) և «Մեկուկես սենյակներ, կամ Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք» (2009 թ.) ֆիլմերը։










