Հիվանդանոցից հայտնել են՝ ինչ վիճակում է գտնվում Ալիսա Ֆրեյնդլիխը կորոնավիրուսով վարակվելուց հետո
ԽՍՀՄ դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխի առողջական վիճակը, որն ավելի վաղ վարակվել էր կորոնավիրուսով և հոսպիտալացվել Սոկոլովի անվան հիվանդանոցում, կայուն ծանր է:
«Վիճակը կայուն ծանր է, առանց վատացումների»,- փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բուժհաստատության աղբյուրին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 25-ին Ֆրեյնդլիխը հոսպիտալացվել է Սոկոլովի անվան թիվ 122 կլինիկական հիվանդանոցում՝ կորոնավիրուս ախտորոշմամբ: Տովստոնոգովի անվան մեծ դրամատիկական թատրոնի տվյալներով՝ դերասանուհին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիվանդանոցից հավելել են, որ իրենց մոտ բուժում է ստանում նաև Ֆրեյնդլիխի դուստրը՝ կինոյի և թատրոնի դերասանուհի Վարվարա Վլադիմիրովան:










