Mercedes-Benz Sprinter-ը վերածվել է «ճանապարհորդական տան» (լուսանկարներ)

23:57 • 29.12.20

Ամերիկյան Benchmark Vehicles թյունինգային ընկերությունը, որը մասնագիտանում է մեքենաները տների «վերածելու» գործում, նոր նախագիծ է ներկայացրել՝ Leithaus անվանումով:

Ինչպես փոխանցում է Business Insider-ը, մեքենան պատրաստել են 2019 թվականի արտադրության Mercedes-Benz Sprinter-ի հիման վրա: Մեքենայի արժեքը կազմում է 275 000 դոլար:

Նախագծի հեղինակների խոսքով՝ տվյալ մեքենայի պահանջարկը կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում մեծացել է, քանի որ երկրի ներսում ճանապարհորդությունները մեծ տարածում են գտել: Անիվների վրա տուն ձեռք բերելու համար հերթը ձգվում է մինչև 2022 թվական:  
 
Leithaus-ը սկզբնապես պատրաստվել էր մեկ օրինակով՝ մասնավոր պատվերով: Այն կառուցելու համար ինժեներներից 4,5 ամիս է պահանջվել: Տուն-մեքենան նախատեսված է 4 հոգու համար: Մեքենայով ճանապարհորդել կարելի է ցանկացած եղանակին, ինչի համար այն համալրվել է տարատեսակ տաքացուցիչ, ջերմամեկուսիչ և օդորակիչ համակարգերով:  
 

Յուրատեսակ մեքենան ներկայանում է ցնցուղով, վառարանով խոհանոցով, պահարանով, սառնարանով, սեղանով և քնելու համար նախատեսված մի քանի տեղով: Սննդի և լոգանքի համար ջուրը հավաքվում է 160 լիտր ծավալով տակառում և զտվում:

 

Mercedes-Benz Sprinter-ը վերածվել է «ճանապարհորդական տան» (լուսանկարներ)