1 օրում՝ 21 734 դեպք. ՌԴ-ում գրանցվել է նոյեմբերից ի վեր կորոնավիրուսով վարակման ամենացածր ցուցանիշը

15:26 • 19.01.21

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 21 734-ով, ինչը դարձել Է նվազագույնը նոյեմբերի 18-ից ի վեր: Հունվարի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,6 տոկոս: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել Է 3 612 800 մարդ: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 544 151 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 586-ով:

Ընդամենը վարակից մահացել Է 66 623 հիվանդ: Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 23 262-ով: Իսկ ընդամենն ապաքինվել Է 3 002 026 մարդ: