Թանկացումների վերաբերյալ հրապարակում կանենք, կարծում եմ՝ մյուս շաբաթ. Գեղամ Գևորգյան (տեսանյութ)

13:40 • 19.01.21

Թանկացումների վերաբերյալ հրապարակում կանենք, կարծում եմ՝ մյուս շաբաթ, ես մոտավոր չեմ կարող ասել ոչինչ ասել, որովհետև իմ ամեն ասածը կարող է ազդել վարույթի վրա, հո իմ զգացմունքները չե՞մ պատմելու այստեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ խոսելով հետպատերազմյան շրջանում  հանրապետությունում  նկատվող թանկացումների մասին:

«Նախնական ոչինչ չեմ կարող ասել, յոթ անձից կազմված հանձնաժողով կա: Մենք առաջին թանկացումների վերաբերյալ բոլոր թվերը հրապարակել ենք նոյեմբերին»,-ասաց նա և հավելեց, որ ուսումնասիրությունների արդյունքում, եթե ապրանքի գնի բարձացումը համաչափ է դիտվում, հրապարակվում է այդ մասին և, եթե չկա համաչափություն, ապա միանգամից սկսվում է վարչական վարույթ:

Դիտարկամանը, թե օրինակ 68 հազար դրամ աշխատավարձ ստացողը բնակաբար կտուժի թանկացումներից և հարցին, թե պաշտոնյաների շրջանում արդյո՞ք նման անհանգստություններ կան, Գևորգյանը պատասխանեց, որ բնականաբար պաշտոնյաները կարող են նեղվել, քանի որ եթե եկամուտը մնում է նույնը, սակայն ապրանքի գինը բարձրանում է, բոլորն էլ իրենց վրա զգալու են տարբերությունը: