Լոնդոնի Heathrow-ն զիջել է դիրքերը. այժմ Եվրոպայում ամենածանրաբեռնված օդանավակայանը Ստամբուլինն է

13:04 • 19.01.21

Լոնդոնում տեղակայված Heathrow օդանավակայանը դուրս է մղվել Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանների վարկանիշային առաջին հորիզոնականից՝ ողջ աշխարհում մեծ տարածում գտած կորոնավիրուսային համավարակի ֆոնին ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ըստ 2020 թվականի արդյունքների՝ Heathrow-ն հայտնվել է երրորդ հորիզոնականում: Այն իր տեղը զիջել է Ստամբուլի միջազգային նոր օդանավակայանին, որը բացվել է 2018 թվականի հոկտեմբերին։ Երկրորդ տեղում է Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ օդանավակայանը, չորրորդ հորիզոնականում է Ամստերդամի օդանավակայանը, իսկ հնգյակն ամփոփում է Մոսկվային «Շերեմետևո» օդանաակայանը։

Լրատվական գործակալությունը նշում է, որ 2020 թվականին լոնդոնյան Heathrow-ի ուղևորահոսքը նվազել է 73 տոկոսով՝ 81 միլիոնից հասնելով 22․1 միլիոնի: