Իտալիայում ոստիկանությունը վերադրաձրել է Դա Վինչիի կտավի գողացված կրկնօրինակը, որի բացակայությունը թանգարանում չէին նկատել
Իտալական ոստիկանությունը Նեապոլի թանգարան է վերադարձրել Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավներից մեկի՝ «Աշխարհի փրկիչը» նկարի հինգհարյուրամյա կրկնօրինակը:
Ինչպես փոխանցում է The Guardian-ը, թանգարանի պահապաններն անգամ գաղափար չունեին, որ կտավը գողացել են: «Այն հայտնաբերվել է հունվարի 16-ին ոստիկանական փայլուն գործողության շնորհիվ»,- հայտնել է Նեապոլի դատախազ Ջովանի Մելիլյոն:
Քաղաքի պատմական կենտրոնում գտնվող թանգարանը, որի հավաքածուի մասն է կազմում Քրիստոսի տվյալ նկարը, ամիսներ շարունակ փակ է եղել համավարակի պատճառով, ինչի արդյունքում էլ կտավի անհետացումը ոչ ոք չի նկատել:
Ոստիկանությունը շարունակում է հետքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչպես է այն գողացվել: Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, որի մոտ հայտնաբերվել է կտավը: Նրան կասկածում են գողացված ապրանքի վաճառք իրականացնելու մեջ:
Հայտնի ստեղծագործությունը, որը 1500-ականների սկզբին պատկերել է Դա Վինչիի աշակերտներից մեկը՝ Ջիակոմո Ալիբրանդին, 2017 թվականին վաճառվել էր 450 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկարժեք կտավը, որը երբևէ վաճառվել է ողջ աշխարհում: Այն վաճառվել էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին: Դրանից հետո կտավը երբեք չի ներկայացվել հանրությանը:
En espérant que ce coup-ci, ils brancheront une alarme !
— Encheres Publiques.com (@ventespubliques) January 20, 2021










