Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի մահացու է

22:51 • 22.01.21

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի մահացու է, գրում է ria.ru-ն։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի սկզբնական տարբերակի դեպքում 1000 վարակակիրներից մահանում է մոտավորապես 10-ը, մինչդեռ բրիտանական շտամի դեպքում մահացության թիվը կազմում է 13-14-ը։

Ընդ որում, Ջոնսոնը հավաստիացրել է, որ Մեծ Բրիտանիայում օգտագործվող Pfizer և AstraZeneca պատվաստանյութերն արդյունավետ են նաև նոր շտամի համար։

Կորոնավիրուսի նոր տարբերակի մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել է դեկտեմբերի 14-ին: Ենթադրվում է, որ այն կարող է փոխանցվել կորոնավիրուսի սկզբնական տարբերակից 50-70 տոկոսով ավելի արագ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի բրիտանական տարբերակը հայտնաբերվել է արդեն 60 երկրներում։ Շատ պետություններ կասեցրել են Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը։