Քրիստոսի մահվան դատավճիռն էլ մինչ օրս չի բեկանվել, հիմա ի՞նչ է, ճիշտ են արե՞լ որ դատել են. Դավիթ Խաչատուրյան (տեսանյութ)
Անցումային արդարադատության վեթինգի գործիքակազմի մեջ մտնում է այն խնդրի լուծումը, որ պետք է մենք հետ գնանք և հասկանանք իքս դատավորները, որ այսօր պաշտոնավորում են և քննություն չեն անցել, այդ մարդկանց նշանակման օրինականությունը կարո՞ղ է քննության առարկա դառնալ ԲԴԽ կողմից: Այս մասին ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանից հետաքրքրվեց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
«Դատարանը նիստ է անում անգիտակից ամբաստանյալի մասնակցությամբ, այդ դատավորը չի կարող իր գործունութունը շարունակել: Չե՞ք կարծում, որ այդ դեպքերը պետք է առանձին-առանձին հետազոտման առարկա լինեն, և դրա համար ԲԴԽ-ն պետք է ունենա համապատասխան աշխատակազմ՝ փորձագետների տեսքով, եթե ոչ, մենք գնանք մասնագիտական դատարանների ստեղծման ճանապարհով»,- ասաց պատգամավորը:
Խաչատուրյանն էլ նշեց, որ ըստ էության խոսքն անձի պաշտպանության իրավունքի, սահմանդրական իրավունքի խախտման մասին: «Ես չեմ ուզում կանխակալ կարծիք արտահայտել, բայց այդ ամեն ինչի լուծումները տրված են, դա ԲԴԽ-ի լիազորությունների մեջ մտնում է: Անգամ էն դեպքում, եթե երկու որոշում կա, երկուսն էլ լեգիտիմ են, եթե դատավորը չի պաճառաբանում օրինակ՝ ինչու է իր պրակտիկայում զենքի և 10 պարկուճի որպես ապացույց առգրավման դեպքում այդ անձին 6 ամիս ազատազրկում տվել, իսկ մի դեպքում՝ 3 փամփուշտի առկայության համար՝ երեք տարի ազատազրկում, այստեղ խնդիր կա»,- նշեց նա:
Ըստ Խաչատուրյանի՝ եթե չլիներ նախորդ պրակտիկան, այդտեղ խնդիր չէր լինի: «Բայց տեսնում ենք՝ նույն մարդն ես ու տարբեր ձև ես վարվում, բնականաբար, պատճառաբանված դատական ակտ կայացնելու պահանջի խախտում է տեղի ունենում: Այդ տեղեկությունը նույնպես պետք է հաշվի առնել»,- ասաց նա և հավելեց, որ հետո կխոսեն օրինական ուժի մեջ մտած դատավճռի մասին, որը չի բեկանվել։
Սրան ուզում եմ արձագանքել այլ ասույթով. «Քրիստոսի մահվան դատավիճռն էլ մինչ օրս էլ չի բեկանվել, հիմա ի՞նչ է, ճիշտ են արե՞լ, որ դատել են»:
Մանրամասները՝ տեսանյութում:










