ՀՀ սահմանների մոտ թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում Հայաստանի հանդեպ խաղաղ մտադրությունների մասին․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարության մասին հարցին, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
«Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով:
Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ:
Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»,-ասել է Նաղդալյանը»։










