Ծնողները բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիերը գնելու կամ հետ բերելու համար. Ռուբեն Հովհաննիսյան (տեսանյութ)

21:00 • 23.01.21

Ծնողներն այս օրերին բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիակները գնելու կամ հետ բերելու համար։ Արդեն գիտեմ այդպիսի մարդկանց։ Այս մասին այսօր մշակույթի և արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։

«Ինչքան մեղք ենք մենք։ I՞նչ է կատարվում, որ ծնողը գնա, ռուսի կամ չգիտեմ, թե ում միջնորդությամբ բանակցի թուրքի հետ և մտնի փոսի միջից ման գա իր երեխայի դիակը։ Այո, իշխանության վարած քաղաքականության արդյունքում մեր  պարտությունը գրանցվեց»,-ասաց նա:

Ռեժիսորի խոսքով՝ մեր պարտության հիմքում ընկած է այն, որ մեր թշնամին՝ թուրքը, դեռ տարիներ առաջ մեզ հետ խոսեց հայերենով։ Թուրքերը տարբեր միջազգային հարթակներում տարբեր լեզուներով փորձում էին հայերին հաղթել, նվաստացնել, հերքել ցեղասպանությունը։

«Ոչ մի ատյանում և ոչ մի լեզվով նրանց չէր հաջողվում մեզ հաղթել։ Թշնամին հասկացավ, որ մեզ կարող է միայն հաղթել՝ մեզ մասնատելով, մեզ հետ հայերեն խոսելով։ Նա խոսեց մեզ հետ հայերեն, նա մեզ մասնատեց, բաժանեց սև ու սպիտակի և այդպես հայերենով հիմքը դրվեց մեր պարտության»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: