ՌԴ-ի տարբեր քաղաքներում Ալեքսեյ Նավալնիի աջակիցներն ակցիաներ են անում․ մի շարք ցուցարարներ ձերբակալվել են․ լուսանկարներ

15:58 • 23.01.21

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Պուշկինի հրապարակում ոստիկանության աշխատակիցները սկսել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձերբակալությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես հաղորդում է գործակալության թղթակիցը, ոստիկանությունը բարձրախոսի միջոցով ակցիայի մասնակիցներին նախազգուշացնում է սոցիալական հեռավորության պահպանման, դիմակների և ձեռնոցների օգտագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ ակցիան արտոնված չէ։ 

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ակցիայի մի շարք մասնակիցների։ Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև ՌԴ-ի այլ քաղաքներում։

Ձերբակալվածների թվի մասին հստակ տվյալներ դեռևս չկան։

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: 

Ավելի վաղ Նավալնիի շտաբները կոչ էին արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն օրերս ձերբակալված քաղաքական գործչի:


В Москве начались первые задержания на несогласованной акции - Новости  России - gorodche.ruВ Москве начались первые задержания на несогласованной акцииВ Москве начались задержания на несогласованной акции - МКВ Санкт-Петербурге начались первые задержания на несогласованной акции -  РИА Новости, 23.01.2021