Թուրքիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն կսկսվի
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը Թուրքիայում դեղագործական արտադրանքի առաջատար արտադրողի հետ պայմանագիր է կնքել «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը Թուրքիայում արտադրելու վերաբերյալ և սկսել է տեխնոլոգիայի փոխանցման աշխատանքները: Այս մասին տեղեկացրել են հիմնադրամից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
««Սպուտնիկ V» պատվաստանյութի պոտենցիալ արտադրության ծավալը տարեկան միլիոնավոր չափաբաժին է: Քննարկվում է նաև ապագայում արտադրության հնարավոր ընդլայնման հարցը: Պատվաստանյութը կմատակարարվի ինչպես Թուրքիայի ներքին շուկային, այնպես էլ այլ երկրներին», - նշել է հիմնադրամը` հավելելով, որ թուրք գործընկրները մեծ հետաքրքություն են ցուցաբերել պատվաստանյութի նկատմամբ, որի արդյունավետությունն ավելի քան 90 տոկոս է:
«Սպուտնիկ V» պատվաստանյութը հիմնված է ապացուցված և լավ ուսումնասիրված մարդկային ադենովիրուսի վեկտորի պլատֆորմի վրա և արդեն ստացել է կարգավորող հաստատումներ Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, ԱՄԷ-ում, Հունգարիայում, Սերբիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում և Թուրքմենստանում: ԵՄ-ում պատվաստանյութերի գրանցման գործընթացըն արդեն նախաձեռնվել է:










