Կոնգրեսականը փորձել է հրազենով Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճ մտնել. դեպքը քննվում է. CNN

13:23 • 23.01.21

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ կոնգրեսականը փորձել է հրազենով մտնել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճ: Այս մասին գրում է CNN-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով:

Գործակալությունը նշում է՝ առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի անդամի մոտ հրազեն է հայտնաբերվում:

Մետաղ հայնաբերող սարքը Մերիլենդ նահանգից կոնգրեսական Էնդի Հարիսի մոտ զենք է հայտնաբերել, որը նա թաքցրել է գրպանում:

Նշվում է՝ Կապիտոլիումի ոստիկանության սպան, որը նկատել է զենքը, այս մասին տեղեկացրել է իր  վերադասներին, և ներկայումս դեպարտամենտը քննում է գործը:

Այս առնչությամբ CNN-ի աղբյուրը հայտնել է՝ հրազենը Կոնգրեսի կողմից կտրականապես արգելված է օգտագործման համար, բացառությամբ Կոնգրեսի այն անդամների, որոնց 1967-ի ոստիկանության խորհրդի վճռով թույլատրվում է զենք կրել որոշակի բացառություններով:

Բացի այդ, լրատվամիջոցի հետ զրույցում աղբյուրը պարզաբանել է, որ կոնգրեսականները կարող են հրազեն կրել Կոնգրեսի դահլիճներում, ինչպես նաև Կապիտոլիումի տարածքում վաշինգտոնյան և զինամթերքի կրման արտոնագրերի առկայության դեպքում:

Այնուամենայնիվ, չկա որևէ հանգամանք, ըստ որի՝ օրենսդիրներին թույլատրվի հրազեն կրել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում: