Ամերիկյան «Դոնալդ Կուկ» ականակիր նավը մտել է սև ծով
Սևծովյան նավատորմի ուժերը հետևում են թևավոր հրթիռներով համալրված «Դոնալդ Կուկ» ամերիկյան ականակիր նավի տեղաշարժին, որը շաբաթ մտել է Սև ծով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից:
«Սևծովյան նավատորմի միջոցներն ու ուժերը սկսել են հետևել ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Դոնալդ Կուկ» ականակրի գործողություններին, որը Սև ծովի ջրային տարածք է մտել 2021 թվականի հունվարի 23-ին»,- ընդգծել են կենտրոնից:










