Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար

20:41 • 23.01.21

Իրանի առաջընթացը կանգնեցնելու թշնամական փորձերը հակառակ արդյունք են տվել, քանի որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցներն օգնել են Իսլամական Հանրապետությանը զարգացնել իր ռազմարդյունաբերությունը: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին:

Հայրենական արտադրության «Յասին» ուսումնավարժական ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող գործարան կատարած այցի ժամանակ նախարարը նշել է, որ իրանական ռազմական արդյունաբերությունը, ինչպես օրինակ՝ օդուժի ստորաբաժանումներն ինքնուրույն են դարձել՝ պատժամիջոցների ճնշման տակ հայտնվելով:  

«Որքան շատ սահմանափակումներ թշնամիները կիրառեն Իրանի դեմ, այնքան արագ Իրանն առաջընթաց կարձանագրի»,- հավելել է Հաթամին: