Ղրիմի ղեկավարը «Սպուտնիկ V»-ով պատվաստվել է ընդդեմ կորոնավիրուսի

13:58 • 23.01.21

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

«Այսօր ես գործընկերներիս հետ պատվաստվել եմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով՝ ընդդեմ կորոնավիրուսային վարակի: Պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է, որը հաստատված է հետազոտությամբ և պրակտիկայով», - գրել է Ակսենովը:

Նշվում է՝ Աքսենովը պատվաստվել է Սիմֆերոպոլի №7 քաղաքային հիվանդանոցի ամբուլատոր կլինիկայում: Նա կոչ է արել ղրիմցիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: