Իմ 65 տարեկան լինելու առավելություններից մեկը սա է. Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

04:58 • 23.01.21

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, սակայն չի բարձրաձայնել, թե որ դեղամիջոցով են իրեն պատվաստել: Այս մասին գրում է Интерфакс-ը:

«Իմ 65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ COVID-19-ի դեմ պատվաստվելու: Այս շաբաթ ստացել եմ առաջին չափաբաժինը և ինձ հրաշալի եմ զգում: Շնորհակալ եմ բոլոր գիտնականներին, փորձարկումների մասնակիցներին, կարգավորող մարմիններին և առաջնագշի բուժաշխատողներին, որոնց շնորհիվ հասանք այս պահին»,- գրել է նա:

ԱՄՆ-ում կարգավորող մարմիններն այս պահին թույլատրել են կորոնավիրուսի դեմ 2 պատվաստանյութերի կիրառումը՝ Pfizer և BioNTech ընկերությունների համատեղ արտադրության, ինչպես նաև ամերիկյան Moderna-ի ներկայացրած նյութերը: