Զիմբաբվեում մեկ շաբաթում կորոնավիրուսից 3 նախարար է մահացել

13:20 • 23.01.21

Զիմբաբվեում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երեք նախարար: Այս մասին հայտնում է Xinhua-ն:

«Պաշտոնական մարմինները հաստատել են, որ Զիմբաբվեի տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ջոել Մաթիզան ուրբաթ օրը կյանքից հեռացել է COVID-19-ի պատճառով: Այսպիսով նա դարձել է Զիմբաբվեում երրորդ նախարարը, որը մեկ շաբաթվա ընթացքում մահացել է վարակի հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հունվարի 15-ին մահացել է նաև նահանգային գործերի նախարար Հելեն Գվարաձիմբան: Բացի այդ, հունվարի 20-ին էլ կյանքից հեռացել է արտգործնախարար Շիբուսիսո Մոյոն:

Ներկայումս Զիմբաբվեում կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 30,5 հազար դեպք է հայտնաբերվել: Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական վիճակագրության, մահացել է միայն 962 մարդ, ապաքինվել է ավելի քան 21 հազարը: