Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 8.8 միլիոնը. RT
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 8 816 254-ի: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես նշվում է երկրի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության մեջ՝ 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 62 334 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում համավարակի հետևանքով մահացել է 216 445 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ներկա պահին ամբողջ աշխարհում գրանցվել է շուրջ 97 միլիոն պացիենտ:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:










