Չիլիի ափերի մոտակայքում 7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

06:58 • 24.01.21

Չիլիի ափերի մոտակայքում 7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես ТАСС-ն է հայտնում, երկրաշարժի էպիտկենտրոնը Չիլիի Պունտա-Արենաս քաղաքից 1328 կմ դեպի հարավ-արևելք է գտնվել, որտեղ շուրջ 117 000 մարդ է բնակվում: 

Ցնցումների օջախը գտնվել է 40 կմ խորության վրա: 

Երկրաշարժից հետո Չիլիի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հնարավոր ցունամիի վտանգի մասին էր ահազանգել, ավելի ուշ՝ չեղյալ հայտարարել այն ու չեղարկել հնարավոր ռիսկի գոտի համարվող տարածքներից բնակչության տարհանման որոշումը:

Ավելի վաղ երկրաշարժ էր գրանցվել Հարավային Շոտլանդական կղիզներում՝ մայրաքաղաք Սանտիագոց 65 կմ հեռու դեպի հյուսիս-արևելք, Չիլիի ղեկավարն էլ հնարավոր ցունանմիի մասին էր խոսում: