Չեխիայում, չնայած կորոնավիրուսային կոշտ սահմանափակումներին, տասնյակ ռեստորաններ ու սրճարաններ, ի նշան բողոքի, 3 ամիս չաշխատելուց հետո վերաբացվել են

04:58 • 24.01.21

Չեխիայում տասնյակ ռեստորանների և սրճարանների սեփականատերեր վերականգնել են իրենց ձեռնարկությունների գործունեությունը, չնայած համաճարակային իրավիճակի պատճառով իշխանությունների սահմանած խիստ սահմանափակումներին, հաղորդում է ТАСС-ը:

Բողոքի այս գործողությունը ռեստորանային սպասարկման ոլորտի ձեռնարկությունները սկսել են հունվարի 23-ին: Ոստիկանությունը պահանջել է անմիջապես դադարեցնել ձեռնարկությունների գործունեությունն ու ավելի քան 700 եվրոյով տուգանել վերջինների սեփականատերերին: Իսկ բիզնեսի ոլորտի բողոքող ներկայացուցիչների նպատակը գործարարությամբ զբաղվող շրջանակների խնդիրների բարձրաձայնումն է. ռեստորանները, սրճարանները, բարերը փակ են ավելի քան երեք ամիս, ինչի հետևանքով շուրջ 16 միլիոն եվրո վնաս են կրում:

Սեփականատերերը մտադիր են քաղաքական շարժում սկսել՝ «Բացենք Չեխիան» կարգախոսով ու իրենց ձեռնարկությունները շարժման մասնակիցների հավաքների նպատակով օգտագործել: Այդ դեպքում նրանք կխուսափեն գործող սահմանափակումներից, քանի որ խորհրդարանի ու քաղաքական բնույթի նիստերի անցկացումը թույլատրվում է:

Չեխիայում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 933 361 դեպք է գրանցվել, որից 15 270-ը՝ մահվան ելքով: