Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 600 հազար նոր դեպք է գրանցվել. ТАСС

00:56 • 24.01.21

Աշխարհում անցած 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման 600 790, մահվան՝ 15 846 դեպք, հաղորդում է ТАСС-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ներկա պահին ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 96 877 399 դեպք է գրանցվել:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվն աշխարհում ընդհանուր առմամբ հասել է 2 098 879-ի:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: