Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնն առաջին ղեկավարներից է, որ հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

01:53 • 24.01.21

ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջին ղեկավարներից է, որ զանգահարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նրա երդմնակալությունից ու նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, հաղորդում է ТАСС-ը:

«Անհամբեր սպասում եմ մեր երկրների վաղեմի գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու հնարավորությանը կորոնավիրուսի համավարակի հետևանքներից վերականգնվելու փուլում»,- թվիթերի իր էջում գրել է Ջոնսոնը:

Հայտնի է, որ մինչ այս Բայդենն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսի հետ:

Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին: