Հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դերակատարը համավարակի մասին սերիալում

17:42 • 24.01.21

Բրիտանացի դերասան Քեննեթ Բրանան կմարմնավորի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին սերիալում, որը նվիրված կլինի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իշխանությունների գործողություններին:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, The Spectred Isle հեռուստատեսային դրաման կազմված կլինի 5 մասից: Նախագծի ռեժիսորն է լինելու Մայքլ Ուինթերբոթոմը, որը հայտնի է «Ճանապարհ դեպի Գուանտանամո» և «Այս աշխարհում» ֆիլմերով:

Սերիալը կպատմի անցյալ տարվա առաջին կեսին տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի բացահայտումից մինչև Ջոնսոնի հոսպիտալացումը կորոնավիրուսով և նրա որդու լույս աշխարհ գալն անցյալ տարվա ապրիլին:

Հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դերակատարը համավարակի մասին սերիալում