Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ավտոերթով հասան Հանրապետության հրապարակ, Ոստիկանությունը թույլ չտվեց ավտոերթ անել հրապարակում (տեսանյութ)
14։34
Դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»,– գրել է նա։
13։58
Ճանապարհային ոստիկանությունը տուգանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակցին։
13։50
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ոստիկանությունը տարբեր անհեթեթ պատճառաբանություններով տուգանային հրապարակ է տանում Արժանապատվության ավտոերթին մասնակցող մեքենաները: «Լավ, է՞ս կարգի եք վախեցած ժողովրդից»,– գրել է նա:
13։10
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են անում Երևանում։ Նշենք, որ ժամը 14:00-ին նրանք կլինեն Հանրապետության հրապարակում։










