Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակոցներից սպանված փեսացուն և նրա եղբայրը Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններն են

07:41 • 24.01.21

ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում նախօրեին անցկացված հարսանեկան արարողության ժամանակ հնչած կրակոցների հետևանքով սպանվել են փեսացուն և նրա եղբայրը՝ Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյանները, հաղորդում է РЕН ТВ-ն:

Սպանություն կատարելու կասկածանքով իրավապահները ձերբակալել են Վլադիմիր Դևյատաևը, որը Մոսկվայի մարզի բնակիչ է և վաղուց ընկերական հարաբերություններ է ունեցել սպանված Ֆիլիպ Կորդինյանի, միգուցե նաև՝ եղբոր հետ:

Ըստ հայտնի տեղեկությունների՝ սպանված եղբայրները բիզնեսով են զբաղվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նախօրեին Известия-ն, հղում տալով РЕН ТВ հեռուստաալիքին, հայտնել էր, որ ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է փեսացուն և նրա եղբայրը :

Նախնական տեղեկություններով՝ փեսացուն վեճի է բռնվել հարսնացուի կողմի հյուրերից մեկի հետ, որն էլ կրակոցներ է արձակել: Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ՝ փեսացուն և նրա եղբայրը: Երկուսն էլ ծագումով Մոլդովայից են:

Հաղորդվում է, որ հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել առանց համարանիշի սև ջիփով: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: