Քննիչ հանձնաժողովում քննարկվեց կորոնավիրուսի տարածումը կանխելու, մարդու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետության հարցը (տեսանյութ)

11:03 • 25.01.21

ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկվում էնոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետության, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

Ըստ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի՝  քանի որ ի վերուստ համավարակի հետ կապված պետական կառավարման որակն արդյունավետ չէր, դրա համար այսօր այս պատկերն ունենք:

«Ինձ համար լրիվ անհասկանալի էր, թե ինչպես էր համավարակի առկայության դեպքում մարտին քարոզարշավ անցկացվում: Այստեղ չկա՞ր հատուկ մասնագիտական կառույցներ, որ խորհուրդ տային դա  չանել»,-ասաց նա և հավելեց, որ արդեն պետք է անխոցելի գնահատական տալ իրավիճակին, որպեսզի հստակորեն երևա, որ պատասխանատուն Կառավարությունն է:

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը շեշտեց, որ այս մեկ տարվա ընթացքում երկրում եղել է փորձ, որն օգտագործելով պետք է ճիշտ եզրակացություն տալ իրավիճակին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ հնարավոր չէ գնահատական տալ մի բանի, որը դեռ ընթացքի մեջ է և պարզապես պետք է օգնել գերատեսչություններին ճիշտ կողմնորոշվել իրենց քայլերի մեջ: