Կորոնավիրուսային համավարակի արգելափակումներով պայմանավորված՝ նավթի գինն ընկել է

11:28 • 25.01.21

Նավթի գինը կրկին ընկել է, քանի որ կորոնավիրուսային համավարակի դեմ ուղղված նոր արգելափակումները  վառելիքի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ մտահոգություններ են առաջացրել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները, մարտ ամսվա համար, ընկել են 8 ցենտով կամ 0.1 տոկոսով ՝ մեկ բարելի համարհասնելով 55.38 դոլարի, իսկ ԱՄՆ-ի West Texas Intermediate նավթի արժեքը մեկ բարելի համար 52,26 դոլար է:

Վերլուծաբանները նշում են, որ Հոնկոնգում և Չինաստանում սահմանված նոր արգելափակումները սահմանափակում են բիզնես գործունեությունն ու վառելիքի սպառումը:

Լրատվական գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ում նավթի գինը զգալիորեն աճել է, սակայն նախորդ տարվա համեմատ այն ցածր է 52 տոկոսով: Նշվում է, որ ներդրողներն սպասում են ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը, ինչը կարող է վերջ տալ պատժամիջոցներին և նպաստել իրանական նավթի արտահանմանը` խթանելով մատակարարումը: