HBO-ն և Warner Bros.-ը Հարի Փոթերի մասին սերիալ կնկարահանեն․ The Hollywood Reporter

09:30 • 26.01.21

Ամերիկյան HBO հեռուստաընկերությունը Warner Bros. կինոստուդիայի հետ մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի հիման վրա սերիալ կնկարահանեն, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ նախագիծը դեռևս սաղմնային փուլում է։ Բանակցություններ են ընթանում նաև հնարավոր սցենարիստների հետ։ Նշվում է, որ ոչ մի կոնկրետ գործարք դեռևս չի կնքվել:

«Նախագծի իրականացման համար կան մի քանի խոչընդոտներ։ Նախ՝ սերիալի գաղափարը պետք է հավանության արժանանա Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգի կողմից։ Բացի այդ, անհրաժեշտ է ստանալ NBCUniversal ընկերության համաձայնությունը, որին պատկանում է կախարդական կերպարի հետ կապված բովանդակության հեռարձակման իրավունքները»,- գրում է The Hollywood Reporter-ը։

HBO-ն և Warner Bros.-ը Հարի Փոթերի մասին սերիալ կնկարահանեն․ The Hollywood Reporter