Այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսված Արցախի Ասկերանի և Մարտունու շրջաններում
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտի «Գետափ» տեղամասում։
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել.սակրավորներն են աշխատում։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում:










