Սեուլում հայտնաբերվել է ռեփեր Iron-ի դին

12:28 • 26.01.21

Հարավկորեացի ռեփեր Iron-ին նախօրեին մահացած են հայտնաբերել․ բազմաբնակարան շենքի աշխատակիցները 28-ամյա երգչին արնաթաթախ վիճակում հայտնաբերել են Սեուլում գտնվող բնակելի շենքի մոտ, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում է South China Morning Post-ը։

Հիվանդանոցում հաստատել են նրա մահը․ ոստիկանությունը հետաքննում է ռեփերի մահվան պատճառը:

Ոստիկանությունը հարավկորեական Dispatch պարբերականին հայտնել է, որ դեռևս պարզ չէ՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն։

Iron բեմական անվամբ հայտնի ռեփ կատարող Չոն Հոն-Չհոլը հայտնիություն էր ձեռք բերել 2014-ին՝ հարավկորեական Show Me The Money 3 շոուին մասնակցելուց հետո, սակայն հետագա տարիներին բռնության կիրառման և թմրանյութերի օգտագործման լուրերի և մեղադրանքների ֆոնին նրա հեղինակությունն արատավորվել էր։

2018-ին նա դատապարտվել էր 8 ամսվա ազատազրկման՝ 2016-ին ընկերուհու նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։

Սեուլում հայտնաբերվել է ռեփեր Iron-ի դին