«Հինավուրց հայակական հող». Ադրբեջանը դժգոհություն է հայտնել ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ Ղարաբաղի մասին հայտարարության առնչությամբ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են երկրի ԱԳՆ՝ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ հայկական հաղորդմանը տված հարցազրույցի հետ:
«Ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանը բարձրացվել է ՌԴ Պետդումայի՝ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի և ադրբեջանական պետության և ժողովրդի հասցեին նրա արտահայտությունների հարցը: Ընդգծվել է, որ Պետդումայի պատգամավորի նման վարվեցողությունն անթույլատրելի է»,- «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ ասել են երկրի ԱԳՆ-ից:
Ինչպես նշում է գործակալությունը, «Դիրքորոշում» հաղորդմանը տված հարցազրույցում պատգամավորը շեշտել էր, որ «Ղարաբաղը հինավուրց հայակական հող է»:
2020 թվականի հոկտեմբերի 16-ին Միլոնովն այցելել էր Ստեփանակերտ, որտեղ հանդիպում էր ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Ադրբեջանը վերջինիս ներառել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն արգելվում է երկիր:










