Մեծ Բրիտանիայում ավելի քան 6.5 միլիոն մարդ անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը. Ջոնսոն

01:48 • 26.01.21

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ երկրում արդեն ավելի քան 6.5 միլիոն մարդ անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը: Այս մասին հայտնում է RT-ն:

«Պատվաստման ոլորտում մեր ջանքերը շարունակվում են: Ավելի քան 6.5 մարդ արդեն ստացել է առաջին բաղադրիչը»,- գրել է Ջոնսոնը թվիթերյան իր էջում:

Միևնույն ժամանակ, նա շնորհակալություն է հայտնել «նրանցից, ովքեր ներդրում են ունեցել այդ նշանակալի առաջախաղացման մեջ»:

«Միասին մենք կհաղթենք վարակը»,- հայտնել է Ջոնսոնը: