Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոնը. RT

03:08 • 26.01.21

Վերջին 1 օրում Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ավելացել է 4240-ով: Այս մասին հայտնում է RT-ն:

Ինչպես հայտնում են երկրի սանիտարական ծառայությունից՝ նշվում է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվը ընդհանուր առմամբ կազմում է 3 057 547:

Համավարակի ընթացքում մահացել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 73 494 մարդ:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտնել էր, որ երկրում 1 միլիոն մարդ պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ: