Իրաքում կախաղան է բարձրացվել ահաբեկչության մեղադրանքով դատապարտված 3 տղամարդ

10:23 • 26.01.21

Իրաքում կախաղան են հանել ահաբեկչության համար դատապարտված երեք տղամարդու: Այս մասին գրում է France24-ը`վկայակոչելով անվտանգության ծառայություններում իրազեկ աղբյուրների խոսքերը:

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի 4-րդ հոդվածով դատապարտված երեք անձինք երկուշաբթի օրը մահապատժի են ենթարկվել Նասիրիայի կենտրոնական բանտում»,- լրատվամիջոցին հայտնել է անանուն աղբյուրը:

Բացի այդ, վերջինս հավելել է նաև, որ ավելի քան 340 մահապատժի հրաման «ահաբեկչության կամ հանցավոր գործողությունների համար» պատրաստ են կատարման:

Հիշեցնենք՝ 2005 թվականի օրենքը մահապատիժ է նախատեսում բոլորի համար, որոնք դատապարտվել են «ահաբեկչության» մեղադրանքով: