Նիդերլանդներում առաջին անգամ COVID-19-ի դեմ 90 տարեկանից բարձր մարդկանց կպատվաստեն
Նիդերլանդներում հունվարի 26-ից առաջին անգամ սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստել 90 տարեկանից բարձր անձանց: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հոլանդական NOS կորպորացիային:
«Այսօր առաջին անգամ կպատվաստեն 90 տարեկանից բարձր մարդկանց, որոնք մենակ են ապրում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս տարիքային խմբի առաջին անձը պատվաստվելու է Գելդերլանդ նահանգի Ապելդորն քաղաքում:
Նիդերլանդների Առողջապահության շրջանային ծառայությունը նախատեսում է պատվաստել 90-ից բարձր տարիքի շուրջ 45 000 մարդու:
Նիդերլանդներում պատվաստումները սկսվել են հունվարի 6-ից:










