Նյու Դելիում բողոքի ակցիայի ժամանակ գյուղացիների և ոստիկանության միջև բախումների հետևանքով շուրջ 100 մարդ է տուժել, կա 1 զոհ (լուսանկարներ)

11:45 • 27.01.21

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում բողոքի ակցիայի ժամանակ գյուղացիների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 86 ոստիկան է տուժել։ Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության աղբյուրները։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ 8 ավտոբուս և 17 մասնավոր մեքենա է վնասվել։

Միևնույն ժամանակ, բողոքի ակցիաների մասնակիցները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նաև ցույցերի ավելի քան 20 մասնակից:

Չորեքշաբթի առավոտյան քաղաքային ոստիկանությունը անկարգությունների և վանդալիզմի 15 գործ է հարուցել Հանրապետության օրը գյուղատնտեսության մասին սեպտեմբերին ընդունված օրենքներից դժգոհող գյուղացիների և ֆերմերների կողմից կազմակերպված այսպես կոչված՝ «տրակտորների երթի» ընթացքում։

Նշվում է, որ ոստիկանների և ցուցարարների բախումները տեղի են ունեցել քաղաքի 6 շրջաններում։

Բախումների ընթացքում մահացել է մեկ մարդ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են բողոքի ակցիաների մասնակիցները, զոհվածը գնդակահարվել է ոստիկանության կողմից: Սակայն ոստիկանություն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ցուցարարը, նախնական վարկածով, տրակտորի տակ է ընկել։

Photos: Farmers' protests overshadow India's Republic Day parade | India  News | Al JazeeraIndian farmers storm historic Red Fort in Republic Day protests | CBC NewsPhotos: Farmers' protests overshadow India's Republic Day parade | India  News | Al JazeeraIndian farmer leaders condemn violence but will continue protests |  Agriculture News | Al JazeeraIndian Farm Protesters Battle Police to Plant Flags at Historic Red Fort |  World News | US NewsRepublic Day: Angry farmers storm India Red Fort in huge tractor rally