Պենտագոնը մտադիր է Աֆղանստանում և Իրաքում ավելացնել ամերիկացի զինծառայողների թիվը. The Wall Street Journal
ԱՄՆ-ի պաշտպանության նորանշանակ նախարար Լլոյդ Օսթինը կարող է վերանայել Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զորքերի թիվը` նախկին նախագահ Դոնալդ Թրամփ` զորքերը կրճատելու որոշումից հետո, հայտնում է The Wall Street Journal- ը:
Միևնույն ժամանակ, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Աֆղանստանում և Իրաքում զորքերի թիվը վերանայելու մասին պաշտոնական որոշում դեռևս չի կայացվել: Սակայն նա նշել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է ավելի լավ հասկանալ երկու երկրներիում առկա կարգավիճակը և գնահատել այն ռեսուրսները, որոնք օգտագործվում են այդ առաքելությունների համար:
«Ոչինչ չի փոխվել ամերիկյան ժողովրդին ահաբեկչության սպառնալիքից պաշտպանելու մեր ցանկության մեջ` միևնույն ժամանակ համոզվելով, որ մենք համարժեք ռեսուրսներ ենք տրամադրում մեր ռազմավարության իրականացմանը», - ասել է Քիրբին:
2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր` Աֆղանստանից և Իրաքից շուրջ 3 հազար զինծառայողերի դուրդբերման մասին, որը տեղի պիտի ունենար մինչև 2021 թվականի մայիսը:










