Ողջ աշխարհում կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, շուրջ 2 150 000 մարդ է մահացել. ТАСС

01:59 • 27.01.21

Ողջ աշխարհում կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, ավելի քան 2 150 000 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 100 032 461-ի, մահվան ելքով՝ 2 149 38 դեպք:

Կորոնավիրուսով վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նաhանգներում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 10.6 մլն), Բրազիլիան (ավելի քան 8.8 մլն), Ռուսաստանը (ավելի քան 3.7 մլն), Մեծ Բրիտանիան (ավելի քան 3.6 մլն), Ֆրանսիան (ավելի քան 3 մլն):

Մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին: