Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացին. Բաքվում ԱՄՆ դեսպան
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպման ժամանակ խոսել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորության մասին:
Ինչպես նշում է minval.az-ը, դեսպանն ընդգծել է, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացին:
Դեսպանի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են ջրային պաշարների կառավարման, ճանապարհային և այլ ենթակառուցվածքների ստեղծման հարցերով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










