Երկրաշարժերի շարքը ցնցել է իսպանական Գրանադան (տեսանյութեր)
Հունվարի 26-ի երեկոյան Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի Է ունեցել մի քանի երկրաշարժ, որոնցից երեքը՝ չորս մագնիտուդ և ավել ուժգնությամբ: Այս մասին հայտնում է ռուսական korrespondent.net լրատվական կայքը` հղում տալով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներին:
Ամենահզոր հետցնցումները գրանցվել են Կուլիար-Վեգայում (4.2 մագնիտուտ) և Սանտա Ֆեում (4.3 մագնիտուտ):
«Մի քանի երկրաշարժ այս գիշեր կրկին ցնցեց Գրանադան: Հիմա մենք պետք է հանգստություն պահպանենք և հետևենք արտակարգ իրավիճակների ծառայության հրահանգներին: Հավատանք, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի», - գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր թվիթերյան հաշվում:
Իր հերթին, Գրանադայի քաղաքապետ Լուիս Սալվադորն իրավիճակն անվանել է «տագնապալի», սակայն կոչ արել հանգստություն պահպանել:
Կայքը նշում է, որ վերջերս Անդալուզիայում սեյսմիկ ակտիվությունն աճել է, ըստ որի դեկտեմբերից ի վեր գրանցվել է ավելի քան 150 փոքր երկրաշարժ: Զոհերի և վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Գրանադայի բնակիչներից մեկը երկրաշարժի ընթացքում նկարահանված տեսանյութ է տեղադրել:
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:










