Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ (տեսանյութ)

12:17 • 27.01.21

Այսօր կառավարության որոշմամբ՝ Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց. «Գիտակցում եմ պատասխանատվության չափը, համոզված եմ, որ կոմիտեի աշխատակազմի, մասնագիտական հանրության և պետական համակարգի գործընկերների աջակցությամբ կկարողանանք իրականացնել մեր պարտավորությունները, ծրագրերը»:

Հիշեցնենք, որ Արմեն Ղուլարյանը կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատարն էր: