Կորոնավիրուսի՝ ավելի վտանգավոր տեսակների ներթափանցումը Մեծ Բրիտանիա կանխելու համար բարձր ռիսկային համարվող երկրներից ժամանողները հյուրանոցներում կինքնամեկուսանան. The Times

06:22 • 27.01.21

Մեծ Բրիտանիայի կառավարության որոշման համաձայն՝ կորոնավիրուսային վարակի տարածման առումով բարձր ռիսկային համարվող 30 երկրից ժամանողների համար պարտադիր կլինի հյուրանոցում ինքնամեկուսանալը, հաղորդում է բրիտանական The Times պարբերականը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում ունեցած աղբյուրներին:

Նման կտրուկ սահմանափակման միջոցով կառավարությունը մտադիր է կանխել կորելոնավիրուսի մուտացված այլ՝ ավելի վտանգավոր հարուցիչների ներթափանցումն ու տարածումը երկրի տարածքում:

Բարձր ռիսկային են համարվել Բրազիլիան, Հվ. Ամերիկայի մի շարք այլ երկրներ, ՀԱՀ-ն ու վերջինին սահմանակից երկրները, Պորտուգալիան, Կաբո Վերդեն:

Ներկա պահին Մեծ Բրիտանիայի մի շարք խոշոր քաղաքների միջև հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ վերջին տաս օրվա ընթացքում ուղևորություն կատարած անձանց մուտքը Միացյալ Թագավորության տարածք կարգելվի: Վերջին սահմանափակումը չի վերաբերի Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիներին, որոնք կացության իրավունք ու երկարաժամկետ վիզա կունենան: