Իսրայելի ռազմական ինքնաթիռները, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հասել են մայրաքաղաք Բեյրութ

09:25 • 27.01.21

Լիբանանի պաշտոնական Ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները ինտենսիվ թռչում են Լիբանանի օդային տարածքով, հայտնում է almasdarnews.com թերթը:

Գործակալությունը նշել է, որ ինքնաթիռները թռչում են միջին բարձրության վրա և հասնում մինչև մայրաքաղաք Բեյրութ: Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից` երկրի օդային տարածքի խախտումներ տեղի են ունենում ամեն օր, սակայն Բեյրութի և Հյուսիսային Լիբանանի վրայով թռիչքները հազվադեպ են լինում:

Երկուշաբթի օրը «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը տեսանյութով ցուցադրել էր իսրայելական ռազմաօդային ուժերին պատկանող F-35 կործանիչի թռիչքը Լիբանանի երկնքում: